Պայմանագրում օգտագործվող հասկացությունները
Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ:
Վաճառող՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերություն:
Ապրանք՝ օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք և/կամ ապրանքներ:
Առաքիչ՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերության կողմից լիազորված անձ, որն իրականացնում է պատվիրված Ապրանքի առաքումը Գնորդին վերջինիս կողմից նշված վայրում:
Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու/առաքելու պահանջ:
Մատակարարում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում Վաճառողի և/կամ Վաճառողի կողմից լիազորված անձի միջոցով Գնորդին հասցնելու գործողություն:
Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը
1 Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:
2 Ամեն դեպքում Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել, փոխանակել և չվերադարձնել վճարված գումարը և չընդունել վերադարձվող Ապրանքը, եթե պահպանված չեն Ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե Ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչը հետևանք է արտաքին ներգործության: Միևնույն ժամանակ ապրանքը պետք է լինի նոր, ապրանքի վրա պետք է առկա լինեն պահպանիչ թաղանթները և չպարունակի (թե արտաքին տեսքով և թե իր ներքին պարունակությամբ և հատկություններով) օգտագործման հետքեր (ներառյալ, հիշողության պահոցում նկարներ, ցանկացած տեսակի էլեկտրոնային հաղորդագրություններ, նշումներ, հեռախոսային համարներ և ցանկացած այլ բնույթի տեղեկատվություն կամ ֆայլեր, որոնք Ապրանքի մեջ հայտնվել են շահագործման/օգտագործման հետևանքով): Ընդ որում անվնաս պետք է լինեն նաև Ապրանքի տարան և փաթեթավորումը: Սույն կետով սահմանված դրույթները տարածվում են նաև Ապրանքի (և/կամ ապրանքների) կոմպլեկտում պարունակվող տարրերի վրա:
3 Գորդը իր պահանջները Վաճառողին ներկայացնում է գրավոր, որին տրվում է գրավոր պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում Գնորդի պահանջները ենթակա կլինեն քննարկման, եթե Գնորդը ներկայացնի Ապրանքը Վաճառողից գնելու փաստը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր):