Պայմանագրում օգտագործվող հասկացությունները
Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ:
Վաճառող՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերություն:
Ապրանք՝ օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք և/կամ ապրանքներ:
Առաքիչ՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերության կողմից լիազորված անձ, որն իրականացնում է պատվիրված Ապրանքի առաքումը Գնորդին վերջինիս կողմից նշված վայրում:
Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու/առաքելու պահանջ:
Մատակարարում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում Վաճառողի և/կամ Վաճառողի կողմից լիազորված անձի միջոցով Գնորդին հասցնելու գործողություն:
Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը
1 Ապրանքը Գնորդին Մատակարարվում է կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում: Ապրանքի Մատակարարման վայրի՝ հստակ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:
2 Մատակարարման ամսաթիվ է համարվում ընդունման-հանձնման ակտում գրանցված ամսաթիվը: Վաճառողի պարտականությունները Գնորդի հանդեպ համարվում են ամբողջ ծավալով կատարված Գնորդին ապրանքը հանձնելու պահից սկսած: Մատակարարումը իրականացվում է առաքիչների միջոցով, աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 20:00-ը, Երևան քաղաքում, իսկ այն դեպքում, երբ Գնորդը գտնվում է Երևան քաղաքի սահմաններից դուրս, ապա Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանվել մատակարարման այլ ժամկետներ: Ամեն դեպքում Մատակարարման ժամկետները (ներառյալ մատակարարման հստակ օրը և վայրը) մինչև ապրանքի Մատակարարումը որոշվում է Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ:
3 Վաճառողը Ապրանքների Մատակարարում իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Վաճառողը ապրանքների մատակարարումը չի իրականացնում ազատազրկման վայրերում, զորամասերում, հյուրանոցներում, հանրային սննդի օբյեկտներում, սրճարաններում, օդանավակայաններում, մետրոյի կայարաններում և նմանատիպ այլ հանրային վայրերում, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայրերում, որը չի համարվում պատվիրատուի մշտական բնակության կամ գտնվելու վայրը:
4 Վաճառողը Մատակարարման համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև Վաճառողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:
5 Պատվիրված Ապրանքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը ծագում է Ապրանքի համար սահմանված գինը/արժեքը փաստացի վճարելուց և ընդունման-հանձնման ակտը ստորագրելու պահից: Վաճառողի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահից սկսած Գնորդին է անցնում Ապրանքի ոչնչացման կամ վնասման ռիսկը:
6 Ապրանքը ստանալու պահից Գնորդը պարտավոր է Առաքիչի ներկայությամբ բացել փաթեթավորված ապրանքը և ստուգել ապրանքի ամբողջականությունը, կոմպլեկտայնությունը, համոզվելու համար, որ Ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն: Նշված գործողությունները կատարելուց հետո, ընդունման-հանձնման ակտը ստորագրելով Գնորդը անվերապահորեն համաձայնվում է և ընդունում, որ մատակարարված Ապրանքը հանդիսանում է իր կողմից Պատվիրված Ապրանքը, այն համապատասխանում է տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է, լրիվ նոր է (այսինքն օգտագործված չէ) և ամբողջությամբ համապատասխանում է slidecomp.am կայքում նշված նկարագրին և այն նպատակներին, որի համար Գնորդը այն գնել է: