Պայմանագրում օգտագործվող հասկացությունները
Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ:
Վաճառող՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերություն:
Ապրանք՝ օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք և/կամ ապրանքներ:
Առաքիչ՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերության կողմից լիազորված անձ, որն իրականացնում է պատվիրված Ապրանքի առաքումը Գնորդին վերջինիս կողմից նշված վայրում:
Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու/առաքելու պահանջ:
Մատակարարում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում Վաճառողի և/կամ Վաճառողի կողմից լիազորված անձի միջոցով Գնորդին հասցնելու գործողություն:
Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն
1 slidecomp.am կայքում Պատվերը ձևակերպելու ժամանակ Գնորդը իր մասին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հաշվառման հասցե, փաստացի բնակության հասցե (եթե հաշվառման հասցեն տարբերվում է բնակության հասցեից), որտեղ պետք է մատակարարվի պատվիրված Ապրանքը
2 Վաճառողը օգտագործում է Գնորդից ստացված տեղեկատվությունը՝ Գնորդի հանդեպ ձեռք բերված իր պարտականությունները կարատելու համար:
3 Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Գնորդից ստացված տվյալները բացառությամբ սույն Պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Վաճառողը կարող է նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են Վաճառողի հետ պայմանագրի հիման վրա՝ Գնորդի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար Գնորդը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը:
4 Ընդունելով սույն օֆերտան՝ Գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունը առ այն, որ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերությունը մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, հայրանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում, ինչպես նաև դրանք փոխանցել ենթագործակալներին՝ դրանց հետագայում վերամշակման համար, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահում ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում ծառայության որակը բարելավելուն ուղղված ուսումնասիրությունների իրականցման, մարկետինգային ծրագրերի իրագործման, վիճակագրական հարցումների, ինչպես նաև շուկայում իր ծառայությունների առաջ խախացման համար Գնորդի հետ կապի տարբեր միջոցներով ուղղակի կապ հաստատելով, ներառյալ փոստային հղում, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամարներ, ֆաքսի կապ, ինտերնետ ցանց, սակայն և չսահմանափակվելով դրանցով, Գնորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը առ այն, որ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերությունը և նրա ենթագործակալները մշակեն Գնորդի՝ իր անձնական տվյալները ավտոմատացված տվյալների բազայի միջոցով, ինչպես նաև այլ համակարգչային միջոցներով, որոնք մշակվել են «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերությունը կողմից կամ վերջինիս հանձնարարության հիման վրա: