Պայմանագրում օգտագործվող հասկացությունները
Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ:
Վաճառող՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերություն:
Ապրանք՝ օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք և/կամ ապրանքներ:
Առաքիչ՝ «ՋՈՒՆԱ-ԱՅԹԻ» ՍՊ ընկերության կողմից լիազորված անձ, որն իրականացնում է պատվիրված Ապրանքի առաքումը Գնորդին վերջինիս կողմից նշված վայրում:
Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու/առաքելու պահանջ:
Մատակարարում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից slidecomp.am կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում Վաճառողի և/կամ Վաճառողի կողմից լիազորված անձի միջոցով Գնորդին հասցնելու գործողություն:
Վճարման պայմաններ
1 Վաճառողը գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում է և ստանում է պատվիրաված Ապրանքը, սույն պայմանագրի համաձայն:
2 Ապրանքի գինը սահմանվում է Վաճառողի կողմից միակողմանի (նախապես հրապարակված է slidecomp.am կայքում) կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է Ապրանքի մեկ միավորի արժեքը/գինը:
3 Վաճառողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:
4 Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ: Գնորդը ապրանքի համար իր ընտրությամբ կարող է վճարել, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ Վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով: Վճարման եղանակի վերաբերյալ իր ընտրության մասին Գնորդը պետք է նախապես տեղեկացնի Վաճառողին:
Կանխիկ վճարման տարբերակ.
Գնորդի կողմից կանխիկ վճարման տարբերակի ընտրության դեպքում կանխիկ վճարումը կատարվում է Ապրանքը Գնորդին Առաքիչի միջոցով հանձնելու պահին: Ապրանքի համար վճարման փաստը հաստատվում է Առաքիչի կողմից Գնորդին տրվող անդորրագրի միջոցով: Վաճառողը հորդորում է պահպանել վճարման անդորրագիրը:
Անկանխիկ վճարման տարբերակ
Անկանխիկ վճարման դեպքում Գնորդը պետք է նշի փոխանցման նպատակը և այն Ապրանքը, որի համար կատարվել է վճարումը: